Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկին՝ կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին: Կատալոնական ակումբի  ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարելու է 25 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայամանագիր: Ումտիտիի հրաժարագինը կկազմի 60 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: