Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունը հմայքն է, որի տակ հայտնվեց աղքատ բնակչությունը: Այդ մասին փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, թվում էր, թե Հովհաննիսյանի օգտին կքվեարկեն հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: «Սակայն դրանք սխալ ենթադրություններ էին: Կանայք նախընտրեցին Սերժ Սարգսյանին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունն այն էր, որ աղքատներին թվաց, թե իրենց սոցիալական կարգավիճակը կապված է նախագահի անձի հետ»,- նշել է սոցիոլոգը:

Խոսելով նախագահական ընտրությունների նախօրեին արված ամփոփիչ սոցհարցումների մասին' սոցիոլոգը նշել է, թե Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կանխատեսումները արդարացվեցին: Սակայն որոշ մարզերում գործող նախագահը բախվեց խնդիրների հետ: Վառ օրինակը Շիրակի մարզն է, որտեղ առավելությունը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր: