Ռուսաստանի մասնակցությունը փոխել է իրավիճակը Սիրիայում: Այդ մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
«Ես հարցրի, թե ինչը փոխեց իրավիճակը Սիրիայում: «Ռուսաստանը»՝ պատասխանեց նա առանց երկմտելու»,- Twitter-ում գրել է Դամասկոսում Սիրիայի նախագահից հարցազրույց վերցրած լրագրող Բիլ Նիլին:
Ասադը նաև հայտնել է NBC-ին, որ հույս ունի պատմության մեջ մնալ որպես ահաբեկչությունից և ներխուժումից իր երկիրը պաշտպանած նախագահ: Նրա խոսքով՝ նա ձգտում է պահպանել երկրի ինքնիշխանությունը և ամբողջականությունը:
Բացի այդ, Սիրիայի նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ում հիմնական խնդիր է արտաքին քաղաքականությունում ԱՄՆ նախագահների փորձի պակասը: Ասադի կարծիքով՝ Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններից հետո չի փոխվի: