Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարիչ Քորին Ռեյը, ով հանդես է գալիս Կոկո կեղծանվամբ, իր թվիթերյան էջում Նիսի ահաբեկչության վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել:
#Nice #Nice06 #14juillet, թարգմանաբար #Նիս, #Նիս06, #14հուլիս հեշթեգերով հրապարակված ծաղրանկարում պատկերված է այն արյունալի «հրավառությունը», որի ներքո բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկչության զոհ: