Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չեղարկել է Թուրքիա մեկնելը' այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով: Ֆուտբոլիստը պետք է Թուրքիա մեկներ Սամուել Էտոյի կազմակերպած բարեգործական խաղին մասնակցելու հարցերը քննարկելու համար: Տեղեկությունը հաստատել է կատալոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մեսսիից բացի այդ ուղևորությունից հրաժարվել է նաև Անդրես Ինյեստան, իսկ Արդա Թուրանը, Կարլես Պույոլն ու էրիկ Աբիդալն արդեն Թուրքիայում են, սակայն հեռու են գտնվում վտանգավոր գործողությունների գոտուց: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդում էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին, որի արդյունքում ռազմական դրություն և պարետային ժամ էր հայտարարվել այդ երկրում: