Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում: New York Times-ի փոխանցմամբ՝ այդ մասին Հունաստանի պաշտպանության նախարարությունը:

 

Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան են խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար:

 

Նախարարությունից հայտնել են, որ տեղական ժամանակով 10.45-ին ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց: