Իրաքը համաձանություն է հայտնել իր տարածքով Իրանից Սիրիա ձգվող գազատարի կառուցման համար, հայտնում է Trend.az-ը:

Երկրի կառավարությունը լիազորելէ նավթի նախարար Աբդել Քարիմ Լաիբիին գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնություն ստորագրել Իրանի և Սիրիայի նավթի նախարարների հետ: Համագործակցության և նավթատարի գազատարի կառուցման մասին նախնական համաձայնությունը Իրաքի, Սիրիայի և Իրանի նավթաարդյունաբերության նախարարները ստորագրել էին 2011 թվականի հուլիսի 25-ին: Համաձայության գինը կազմում է 10 միլիարդ դոլար: Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Սիրիան 20-25 միլիոն քառակուսի մետր իրանական գազ կգնի մեկ օրվա ընթացքում, մինչդեռ Իրաքը Թեհրանի հետ համաձայնություն է կնքել մեկ օրվա ընթացքում մինչև 25 միլիոն քառակուսի մետր գազի ձեռքբերման մասին: