Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էրեբունիում և բանակցություններ է վարել այսօր առավոտյան գործողություն նախաձեռնած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հետ:
Պատգամավորը լրագրողներին տեղեկացրել է, որ ոստիկանության գնդում եղել է 6 ոստիկան, ավելի ուշ միացել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան եղիազարյանը, որտեղ նրանք այս պահին գտնվում են պատանդի կարգավիճակում:
Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ ոստիկաններից մեկի մոտ ճնշման տատանում է եղել, շտապօգնություն են կանչել և հոսպիտալացրել:
Նրա հաշվարկներով ներսում կա մոտ 25 մարդ: