Անհայտ տղամարդը կացնով հարձակվել է ուղևորատար գնացքի վրա Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում: Միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ, հաղորդում է RT-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Նշվում է, որ Վյուրցբուրգ և Օքսենֆյուրտ քաղաքների միջև երկաթգիծը ժամանակավորապես փակվել է:

 

Հարձակվողը 17-ամյա աֆղանցի էր, ով ապրում էր Գերմանիայում, խնամատար ընտանիքում:

 

Ականատեսները պատմել են, որ հարձակման ժամանակ հանցագործը «Ալլահ Աքբար» է բացականչել: Ենթադրվում է, որ հարձակվողը միայնակ-իսլամիստ է եղել:

 

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ոստիկանության աշխատակիցներին դեռևս պարզ չեն հանցագործության շարժառիթները:

 

Իրավապահները վնասազերծել են հանցագործին, ով կարողացել է փախչել գնացքից և փորձել է թաքնվել, սակայն, ի վերջո, սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, քանի որ դիմադրություն է ցուցաբերել ձերբակալման պահին: