Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Հանրապետականների ազգային համագումարում Թրամփն անհրաժեշտ 1237 քվեն հավաքել է մինչեւ հաշվման ավարտը: Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Ալաբամայի նահանգից ԱՄՆ-ի կրտսեր սենատոր Ջեֆերսոն Բորեգարդ (Ջեֆ) Սեշնս II I-ը:

 

Միացյալ Նահանգների հեռուստաալիքները վարում էին կուսակցությունից Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հաստատման քվեարկության ուղիղ հեռարձակումը, այն տեղի էր ունենում ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգների եւ մի շարք տարածքների պատվիրակությունների անվանականչի ձեւով:

 

«Մեծ պատիվ է լինել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու: Ես համառորեն կաշխատեմ եւ հուսախաբ չեմ անի ձեզ: Ամենից առաջ Ամերիկա՛ն»,- քվեարկության արդյունքները Twitter-ում մեկնաբանել Է Թրամփը:

 

Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը պաշտոնապես դարձել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, գրում է Associated Press-ը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: