Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 

«2016 թ. ապրիլի 2-5-ը Ադրբեջանը ուխտադրույժ կերպով խախտելով 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը՝ լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի դեմ սահմանների գրեթե ամբողջ երկայնքով: Ադրբեջանի գործողություներն՝ իրենց բոլոր բնութագրերով, կարելի է պատերազմ որակել: Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշել է ԼՂՀ նախագահը:

 

Նրա խոսքով, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանը դրան պատրստվել է 22 տարի, վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական ոլորտներում:

 

«Մենք բազմիցս նախազգուշացրել ենք տվյալ քաղաքականության վտագավոր ու ողբերգական հետևանքների մասին: Ցավոք պատերազմը չհաջողվեց կանխել: Եվ միայն մեծ նյութական ու մարդկային կորուստներ կրելուց հետո հակառակորդը ստիպված եղավ կանգ առնել»,- շեշտեց Բակո Սահակյանը: