Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն էր, հուլիսի 20-ին առաջին անգամ հանդես է եկել նրա պաշտպանությամբ: Նրա ելույթը ցուցադրել են Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության ազգային ժողովի ժամանակ:
«Ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, Դոնալդ Թրամփը պատրաստ է իջեցնելու հարկերը, զսպելու ծախսերը եւ վերահսկողության տակ վերցնելու մեր պետական պարտքը,- նշել է Ռուբիոն:- Ի տարբերություն Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի, նա լրջորեն է ընդունում արմատական իսլամիստների կողմից սպառնալիքը եւ մտադիր Է վերականգնել մեր զինված ուժերը»: «Երկրաատեւ եւ եռանդուն փրայմերիզներից հետո երկպառակությունների ժամանակն անցել է, ժամանակն է միավորվելու եւ պայքարելու հանուն Ամերիկայի համար նոր ուղեգծի եւ հաղթելու նոյեմբերին»,- հայտարարել է սենատորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: