Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 22-ին կազմել է 476.15 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.91 դրամ՝ աճելով 0.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 624.90 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.89 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 22-ին կազմել է 7.39 դրամ, նախորդ օրվա համեմատ անկումը 0.06 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 296.07 դրամ, ոսկի՝ 20,224.93 դրամ, պլատին՝ 16,671.04 դրամ: