Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին հայտարարել է, որ երկրում հայտարարված արտակարգ իրավիճակում չի կարող վերականգնվել մահապատիժը: 

 

«Այժմ մենք Թուրքիայում կատարում ենք ԵՄ չափանիշները, մենք չունենք մահապատիժ: Արտակարգ իրավիճակում ընդունել սահմանադրական օրենքներ, այսինքն՝ կատարել փոփոխություններ Սահմանադրության մեջ, հնարավոր չէ»- ասել է նա:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հայտարարել էր, որ Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվում:

 

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: