Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել The Telegraph-ին:
Կիսապաշտապանը անդրադարձել է նաև Զլատան Իբրահիմովիչին և նշել.
«Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Կարծում եմ' նրա հետ հեշտ կլինի խաղալ, քանի որ նա բարձրակարգ խաղացող է: Նա կհեշտացնի ոչ միայն իմ, այլև թիմի կյանքը»:
Նշենq, որ հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստը խոսել է նաև իր ընտանիքի մասին: