Ցանկացած մարդ, ով գալիս է Խորենացի փողոց բերման է ենթարկվում, բոլորը բացի լրագրողներից, այս գործողությունները սկսվել են վաղ առավոտից: Ոչ մեկ չի բացատրում ինչու և ինչ հիմքերով: Բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Արսինե Խանջյանը և մնացած բոլոր քաղաքացիները, անգամ այն մարդիկ ովքեր պարզապես այդ փողոցով անցնում են: Ոստիկանությունը նշում է, որ ցույցն անօրինական է և իրենք իրավունք ունեն տանել բոլորին...