ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 30-ի վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
«Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առա ջնահերթ նպատակներիվ է ապահովել այդ իրավունքի իրացումը»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: