«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին արհեստական մեղադրանանքներ է առաջադրվել, որպեսզի առանձնացնեն հանրությունից և սահմանափակեն նրա իրավունքները:ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

 

Պաշտպանի խոսքով՝ իրավաբանությունից վաղուց դուրս են եկել մեղադրանքները:

 

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել, մեղադրանք է առաջադրվել, այնուհետև կալանավորվել է զանգվածային անկարգություններ հրահրելու համար:

 

«Տեսանյութերում երևում է, որ Մարտիրոսյանը ոչ թե հրահրում է, այլ հանդարտեցնում ժողովրդին: Իրականում անկարգություններ չի էլ եղել և ընդամենը ոստիկանությունն է գրոհել, դեռ պետք է ապացուցել, որ տեղի ունեցածը անկարգություններ են»,- ասաց պաշտպանը:

 

Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ հայաստանյան դատական ատյանները իրենք ձևական են անցնում, որպեսզի դիմեն եվրոպական դատարաններ:

 

Այս մեղադրանքով Արմեն Մարտիրոսյանին սպառնում է  4-10 տարի ազատակազրկում:

 

Պաշտպանյալը նշեց նաև, որ իր պաշտպանյալի հետ տեսակցություններ թույլ տրված չեն և ընդգծված կերպով նրան առանձնացնում են հանրության հետ շփումներից: