Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո սպորտային ամառը շարունակվում է: Այս անգամ սպորտի սիրահարների ուշադրության կենտրոնում կլինի Բրազիլիան, որտեղ այսօր կտրվի ամռային օլիմպիական 31-րդ խաղերի մեկնարկը:

 

Բրազիլիան սպորտային աշխարհի ուշադրության կենտրոնում կլինի օգոստոսի 5-ից 21-ը:

 

Օլիմպիական խաղերում կանցկացվեն 31 սպորաձևի մրցումներ: Կխաղարկվի մեդալների 301 հավաքածու:

 

Վինիսիուսն ու Տոմը` Օլիմպիական խաղերի խորհրդանիշ

 

Խաղերին կմասնակցի 206 պետություն, այս անգամ ներկայացուցիչներ ունեն նաև Հարավային Սուդանը և Կոսովոն:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա «Մարականա» մարզադաշտում, որը տեղավորում է 78 838 հանդիսական: Ինչպես ակնկալվում է՝ օլմպիական կրակը կվառի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Բացման արարողությանը ներկա կլինի նաև բրազիլուհի հայտնի մոդել Ժիզել Բունդխենը:

 

Լեգենդար «Մարականան»

 

Ամենաշատ ներկայացուցիչն ունի ԱՄՆ-ն`550 մարզիկ: Նման թվաքանակը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիները մասնակցելու են գրեթե բոլոր թիմային մարզաձևերի մրցումներին: ԱՄՆ-ին մասնակիցների քանակով հաջորդում են կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները`465 մարզիկ:

 

Ամենաքիչ ներկայացուցիչն ունի Տուվալուն: Այս պետությունն Օլիմպիական խաղերում կներկայացնի մեկ մարզիկ` թեթևաթլետ Էտիմոնի Տիմուանին:

 

Հայաստանը խաղերին կներկայացնի 33 օլիմպիական, ովքեր իրենց ուժերը կփորձեն 8 մարզաձևում`ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող, աթլետիկա, մարմնամարզություն, հրաձգություն և ձյուդո:

 

Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը:

 

Օլիմպիական մարզիկներին հյուրընկալող մարզադաշտերից մի քանիսը

 

Maria Lenk Aquatic Park

 

Մարականազինյու

Ժոաո Ավելանժի անվան Օլիմպիական մարզադաշտ

Olympic Aquatics Stadium

Կոպակաբանա 

Olympic Tennis Center-ը Ռիո Դե Ժանեյրոյում

Կարիոկա

Olympic Hockey Centre

Arena da Amazônia

Mineirão

 

Հայաստանի օլիմպիական հավաքական


Աթլետիկա- Ամալիյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լևոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան

 

Բռնցքամարտ-Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան

 

Ազատ ոճի ըմբշամարտ- Գառնիկ Մնացականյան, Դևիդ Սաֆարյան, Գեորգի Կետոև, Լևան Բերիանիձե

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան

 

Լող- Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան

 

Ծանրամարտ- Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան

 

Պահեստային՝ Վանիկ Ավետիսյան, Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան

 

Հրաձգություն- Հրաչիկ Բաբայան

 

Ձյուդո-Հովհաննես Դավթյան

 

Մարմնամարզություն-Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան

 

Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկներին մաղթում ենք օլիմպիական ոսկի, իսկ երկրպագուներին` դիտարժան խաղեր: