Օգոստոսի 8-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/3 շենքի ջրագիծը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է առաջին հարկը: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը:

 

Օգոստոսի 8-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 9-րդ փողոցի թիվ 26/2 տան բակում ոռոգման ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է հարևանի տան բակը․ անհրաժշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են ջրի հոսքը՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների ժամանումը։