armnoc.am Մարմնամարզության' Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը գոհ է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր ունեցած արդյունքից:

«Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Եզրափակչին աշխատելու եմ ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում»-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Մերդինյանը:

Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա օգոստոսի 14-ին: