Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թեղենիք գյուղի բնակիչ, 54-ամյա Դավիթ Մանուկյանը կարողացել է վնասազերծել գյուղում հայտնված գիշատիչ գայլին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Աստված դեմներս բերեց։ Գազազած մի քանի գայլեր հայտնվել էին ոչխարի հոտի մեջ ու չգիտեինք՝ ինչ անեինք։ Մատղաշ էրեխեն շխուրը հասցրեց Դավիթին, ու բախտներս բերեց՝ Դավիթը տան էր։ Որսկան ախպոր նման զենքն առավ ու 2 կրակոցով գելերից մեկին կարողացավ վնասազերծել, իսկ 3-ը փախան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: