31-րդ Օլիմպիական խաղերը շարունակվում են:

Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի չեմպիոնը նախնական գոտեմարտում ուժերը չափեց իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Մեր մարզիկը առավելության հասավ 5:2 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: