«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը գրավով փոխարինելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց պայքարը եղել է բացառապես քաղաքական և այդպիսին էլ շարունակվելու է։ 

 

«Նույնիսկ զինված գործողությունների լուծումը լինում է բացառապես քաղաքական։ Ես ի սկզբանե եղել եմ քաղաքական դաշտի ներկայացուցիչ և շարունակում եմ մնալ։ Ինձ համար իշխանափոխության միակ միջոցը եղել ու մնում է քաղաքացիական անհնազանդության  խաղաղ միջոցները, հասարակության ակտիվացումը։ Ես չեմ հրաժարվում իմ քաղաքական պայքարից, սկզբունքներից։ Ես համոզված եմ, որ Հայաստանին պետք է ինքնիշխանության վերականգնում։ Պետք է փոխվի այն իրավիճակը, երբ ամեն ինչ տրամադրված է Ռուսաստանին, բոլոր որոշումների կայացումը տրված է Ռուսաստանին։ Հայաստանը որևէ խնդիր չունի մնալու ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում։ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգության երաշխիք չէ, այն մեր անվտանգությունը չի ապահովելու»,- իր խոսքում նշեց Արմեն Մարտիրոսյանը։ 

 

Ասուլիսին կարող եք հետևել 1in.am-ի ուղիղ միացմամբ: