Հայտնի ամերիկացի ռեփեր The Game-ը շնորհավորել է Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին՝ օլիմպիական մեդալներ նվաճելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը օլիմպիական ոսկե մեդալակիր է, Հարությունյանը` արծաթե:

«Կյանքիս վերջին 10 տարվա ընթացքում բնակվել եմ հայաշատ քաղաքում` Գլենդելում, որտեղ ունեմ հայ ընկերներ: Պետք է բարձրաձայնեմ, որ Արթուր Ալեքսանյանը վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանին առաջին ոսկե մեդալը բերեց: Պետք է բարձրաձայնեմ, որ Միհրան Հարությունյանը ջանք չխնայեց և արծաթե մեդալ նվաճեց, չնայած, որ անարդար եղան և թույլ չտվեցին ոսկե մեդալ նվաճել:

Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Տղաներ, դուք և ձեր երկիրն արժանի է դրան»,- ինսթագրամի իր էջում գրել է The Game-ը: