Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ Մամիաշվիլին խոսել է Ռիո 2016-ում Հայաստանի հավաքականի ըմբիշների`Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի ելույթների մասին:
«Այն, ինչ տեղի ունեցավ օլիմպիական խաղերում, հայկական ըմբշամարտի համար պատմական իրադարձություն կարող ենք համարել: Այն, ինչ արեցին հունահռոմեական ոճում հանդես եկող ըմբիշները, կարծում եմ, սենսացիա էր`դրական առումով: Հայաստանի ըմբշամարտի համար սա պատմական իրադարձություն է` վեց խաղարկվող մեդալներից նվաճել մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Պատկերացրեք, մեդալների 6 հավաքածու է խաղարկվել, իսկ մրցակիցներն ըմբշամարտի հզոր երկրների էին`ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը..: Վեց քաշային կարգերում Հայաստանն ուներ եզրափակչի երկու մասնակից: Դուք ուզո՞ւմ եք այդ ելույթները հաջող անվանել` ես դրանք ցանկանում եմ փայլուն համարել: Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը` Լևոն Ջուլֆալակյանին, ողջ Հայաստանին, բոլոր ըմբիշներին, ու ըմբշամարտի սիրահարներին»,- ասել է Մամիաշվիլին: