Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ ժամը 13։30-ի սահմաններում կանչով հերթապահ խումբը մեկնել է Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի 5-րդ տուն, որտեղից «սուր թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել նույն տան բնակիչ, 57-ամյա Զարիկ Խաչատրյանին։

 

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Զ. Խաչատրյանը, ում տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով մահացել է։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ թունավորման պատճառը եղել է այն, որ Զ. Խաչատրյանը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթն է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: