Համայն աշխարհի հայությունն այսօր տոնում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձը։ Հանգամանք, որը չի կարելի անտեսել։ Բերկրալի այս առիթով շնորհավորում ենք առ հայ ազգ։ Ուզում ենք ընդգծել հատկապես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անուրանալի գործը անկախության կերտման տաժանելի ճանապարհին։
Նվիրում, հոգատարություն, ազգային և ուժ - ահա այն արժեքները, որ ամփոփված են մեծ հայորդու կերպարում։ Նրա հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ ապագային միտված հայացքը իսկական պետական գործչին վայել կեցվածք է։ «Կույս կանանց միավորումը», «Նաիրյան ստինքներ» շարժումը և «Թող որ աճեմ» խմբակը ի խորոց են գնահատում ազգի բոլոր նվիրյալների ջանքերը։ Դեպի հզոր, միացյալ, անխափան և լայնածավալ Հայաստան, սիրելիներս։ Ի նպատակ։
«Կույս կանանց միավորում» ՀԿ