ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախորդ ասուլիսից հետո իրար էր խառնվել Ադրբեջանի հանրապետության ողջ զինված ուժերը:


Գեներալ – մայոր Լևոն Մնացականյանը հայտարարել էր վերջին սերնդի ռազմական տեխնիկայի համալրման մասին, բայց կոնկրետ չէր նշել, թե ինչեր է ստացել Արցախի բանակը: Այս հարցի բացահայտումն իր վրա էր վերցրել անձամբ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, բայց, այսքան ժամանակ անց, դեռ կոնկրետ ոչինչ չեն կարողացել պարզել` միայն օդում կախված կարծիքներ:

 

Վերջերս Արցախի բանակի հրամանատարը նոր հարցազրույց է տվել Regnum–ին, որտեղ հայտնել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է: Ադրբեջանի հանրապետությունը դեռ ուշքի չի եկել ապրիլյան պատերազմի ժամանակ կրած կորուստներից, բայց փաստ է, որ ձեռք էլ չի քաշել իր որդեգրած սկզբունքներից: Ապրիլյան պատերազմը որոշակի զսպող շապիկ հանդիսացավ նրանց համար, եթե մինչ այդ Ադրբեջանը հայտարարում էր, որ հաղթանակ կտանի 3 օրվա ընթացքում, կհասնի Սևան և այլն, ապա հիմա այդպիսի անիմաստ հայտարարություններ այլևս չեն անում, ավելի զուսպ են պահում իրենց:

 

Ադրբեջանը նաև հայտարարում էր Ստեփանակերտին հարված հասցնելու մասին, ինչին նախարար Մնացականյանը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

 

Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներից, որոնք այդ օրերին հսկայական ֆինանսական հոսք են ապահովել Արցախի բանակին: Նաև ավելացրել է, որ այդ փոխանցած գումարներից մի բան էլ ավել է արդեն ծախսվել, մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

 

Ադրբեջանական բանակն ապրիլի սկզբին էլիտար զորքերի օգնությամբ հարձակում կատարեց հայկական դիրքերի վրա: Հայ հետախույզներին հաջողվել էր որոշ տեղեկություններ ստանալ հարձակման մասին, սակայն նրանք չէին սպասում, որ հարձակումը կլինի ամբողջ սահմանի երկայնքով:

 

Սակայն, նույնիսկ այդ պարագայում, ադրբեջանական էլիտար զորքերն ահռելի կորուստներ ունեցան, նրանց կորուստները մի քանի անգամ շատ են , քան` մերը: Բացի զինվորների կորուստներից Ադրբեջանը նաև ունեցավ հսկայական տեխնիկայի կորուստ: Ռազմական տեխնիկաներ կան Ադրբեջանի բանակի կազմում, որոնց գինը հասնում է մինչև 200 հազար ԱՄՆ դոլար, մեր զինվորները մի քանի կրակոցով շարքից հանել են այդ տեխնիկաներից մի քանիսը:

 

Այս ամենին գումարվեց նաև նավթի գների անկումը: Ինչպես գիտենք, Ադրբեջանի հանրապետության բյուջեն հիմնականում լցվում է նավթից եկած եկամուտների հաշվին, իսկ ապրիլ ամսից հետո նավթի գները տատանվում են և երկիրը չի կարողանում դուրս գալ իր կորուստների տակից:

 

Թերևս նաև սա է պատճառը, որ Ադրբեջանի հաղթանակին նույնիսկ չեն հավատում արտասահմանյան կազմակերպությունները: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլիի կարծիքով՝ հերթական պատերազմը ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով:

 

Բացի հակամարտող կողմերի միջև անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:


Զատուլին հայտնում է, որ բոլորն էլ հասկանում են Ադրբեջանի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձր խոցելիությունը: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար:

 

Ռուսաստանի Դաշնությունը միշտ փորձել է զսպել Ադրբեջանին իր ռազմական արկածախնդրությունների մեջ, սակայն Ադրբեջանն օգտվեց ռուս-թուրքական հարաբերությունների սրվելու փաստից և անմտածված քայլ կատարեց, ինչի արդյունքը բոլորս տեսանք: Սակայն, շուտով հենց ինքը դիմեց Ռուսաստանին հրադադար խնդրելու համար:

 

Ադրբեջանի հանրապետության կողմից ամեն գնով ԼՂՀ անունը վարկաբեկելը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա:

Անի Սահակյան