Այս ունիվերսալ միջոցով կարող եք լվանալ ամանները, լվացարանը և այլ՝ ոչ ժանգոտվող նյութերից պատրաստված իրերը։
Միջոցը պատրաստեք այսպես․
Բորաթթուն, կիտրոնի հյութը և սոդան խառնեք այնպես, որ մածուկի խտություն ստացվի։
Այս մածուկով կարելի է մաքրել ամբողջ լոգարանը, իսկ ամաները լվանալու միջոց ստանալու համար տեղադրեք մածուկը սառույց պատրաստելու համար նախատեսված ամանի մեջ և սառեցրեք․ ամանները լվանալու համար նախատեսված հաբեր կստանաք։