ffa.am  Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում։ Մեր թիմը մարզվեց Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ վաղը Երևանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկեցին մի քանի տակտիկական սխեմաներ։ Ֆուտբոլիստները նաև աշխատեցին հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։