Բելգիացի հնէաբանները Եգիպտոսի հարավում գտնվող Լուկսորում նոր բուրգ են հայտնաբերել, որը գիտնականները կապում են փարավոնների XIX հարստության դարաշրջանի հետ: Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, բուրգը հայտնաբերվել է Բրյուսելի և Գենտի անկախ համալսարանների 2 հնէաբանների կողմից, երբ նրանք պեղումներ էին կատարում Շեյխ Աբդ էլ-Քուրնայի բլուրներից մեկի վրա:

Գիտնականները ենթադրում են, որը բուրգը պատկանում է Ռամզես II-ի՝ Կայ անունով վեզիրին:

Եգիպտոսի իշխանությունները հաստատել են նոր բուրգ հայտնագործելու փաստը: