shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի 99 DD 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, վրաերթի ենթարկվածը մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: