Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված' 17/3 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Արայիկ Պողոսյանի թույլտվությամբ կողմնակի անձինք էին ներխուժում քվեարկության սենյակ և ղեկավարում ընտրական գործընթացը:
Դրանցից մեկը Գեղամ Միրզոյանն էր, որն առանց վկայականի ազատ ելումուտ էր անում նշված ընտրատեղամասում և հրահանգներ տալիս հանձնաժողովին ու նախագահին, կազմակերպում ընտրողների հոսքը տեղամաս ու քվեարկության սենյակ: Նույն անձը նաև դպրոցի հարակից մասնաշենքում տեղակայված 17/2 ընտրատեղամասում էր տնօրինում իրավիճակը' վերահսկելով նաև այդ տեղամասի նախագահ Հրաչ Հովհաննիսյանի գործողությունները:
Նշված 2 հարակից տեղամասերում անարգել ելումուտ էին անում նաև Իսահակ Գրիգորյանը, Զավեն Առաքելյանը, որոնք նույնպես ներկայանում էին որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ' առանց վկայականների ու գրանցամատյանում գրանցվելու: