Դիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին: Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակից», որտեղից նշվում է, որ խախտումն արձանագրվել է 9:40-ի դրությամբ, որի մասին ահազանգվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, ուղարկվել է շրջիկ խումբ՝ ընտրատեղամասից դուրս կատարվող գործողությունները արձանագրելու նպատակով: Համանման խախտում է արձանագրվել նաև Վանաձորի 30/58 ընտրատեղամասում ժամը 8:27-ի դրությամբ. ընտրատեղասում գտնվող ՀՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին: Դրա մասին հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ