Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի. 405թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը՝ գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, որտեղ նրան դիմավորել է ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ, հոկտեմբերի 8-ը եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։

Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքային իշխանությունը տոնի եռօրյա ծրագիր է մշակել։

Տոնական միջոցառումների ծրագիր

07.10.2016

11:00 Այց Զոհվածների պանթեոն

11:30 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան

14:30 Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան

15:00 Հանդիսավոր նիստ

08.10.2016

12:00 Մշակույթի պալատի հարակից այգու անվանակոչում

13:00 Տիգրան Մեծի հուշարձանի բացում

09.10.2016

12:00 Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան

14:30 Հավաք Կոմիտասի հրապարակում

15:00 Շքերթ

16.00-18.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում

18:00 Տոնական համերգ

21.00 Հրավառություն