Հոկտեմբերի 6-ին' Կենտրոն վարչական շրջանի մանկավարժների համար օրը տոնական էր: Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի սրահում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել համայնքային ենթակայության հանրակրթական և արվեստի դպրոցների, մանկապարտեզների դպրոցների մանկավարժների համար:
Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով ուսուցիչներին ու դաստիարակներին, նախ և առաջ կարևորել է նրանց գործուն դերը պետության ապագան կերտող սերնդի ձևավորման հարցում և նշել, որ մշտապես աջակցել ու պատրաստ է անել հնարավորը' կրթական ոլորտի զարգացման համար: «Սիրելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի հարգարժան նվիրյալներ…
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք արժանի եք մեծարանքի ու ուշադրության ամեն օր, իսկ Ուսուցչի տոնը պարզապես առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու ասելու ամենաջերմ խոսքերը ձեզ» -,նշել է վարչական շրջանի ղեկավարը:
Միջոցառման ընթացքում Արա Սադոյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել վարչական շրջանի կրթօջախներում աշխատող մանկավարժներին:
Միջոցառումն ուղեկցվում էր դասական երաժշտության ազուգական հնչյուններիքվ և հյուրասիրությամբ :