Armtimes.com-ը գրում է.
Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին արդեն երկու ամիս է՝ տեղափոխվել է Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Մինչ այդ Լեւոն Հայրապետյանը պահվում էր «Մատրոսկայա տիշինա» բանտում:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:
Նա ասաց, որ չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ըստ Հայկազ Մակարյանի, վերջին տեղեկությունների համաձայն՝ նա բուժկետից տեղափոխվել է խուց: Նրա խոսքով՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը պատճառաբանել են նրա բարօրությամբ, իբրեւ թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես Լեւոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: