Արտարժույթի ներբանկային շուկայում այս շաբաթ (փետրվարի 18-22) բանկերի կողմից գնվել է 67,2 մլն դոլար եւ վաճառվել 74,1 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը; Սա այս տարի շաբաթական կտրվածքով արտարժույթի առուվաճառքի նվազագույն չափաքանակն է: Սա վկայում է այն մասին, որ ընտրությունների ժամանակ մեծ քանակությամբ արտարժույթ շուկա չի նետվել:

Նվազել են նաեւ եվրոյով իրականացվող գործարքները՝ գնվել է 4 մլն եվրո, վաճառվել 9 մլն եվրո:

Փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.6 մլն դոլար: վարկային շուկան շարունակում է պահպանել բարձր ակտիվությունը: