ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ փաստաբան Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական տեղեկագրից:

 

Որոշման մեջ ասվում է.

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»։