Երեկ տեղի ունեցավ «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությունը: Ավելի քան 40 մլն դոլարի ներդրում է կատարվել համալիրում, ստեղծվել 200 աշխատատեղ: Բացման արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլոք: 

 

Գագիկ Ծառուկյանը, ով կառույցի շինարարական աշխատանքների որակին անձամբ է հետևել, նշում է, որ համալիրը կառուցել է ժողովրդի համար: 

 

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էլ նշել է՝ սա Հայաստանում լավագույն համալիրն է և ոչնչով չի զիջում միջազգային նման կենտրոններին, անգամ՝ մի շարք առավելություններ ունի: 

 

Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում: