1988 թվականի երկրաշարժի ժամանակ՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հանրակացարանային մի քանի շենք 4-րդ կարգի վթարային դարձավ: Հանրակացարանի բոլոր մասնաշենքերը վթարային են, մարդկանց սենյակները փլվելու վտանգի տակ են: Բնակիչներն արդեն 25 տարի է՝ բնակվում են վթարային շենքում՝ հույս ունենալով, որ կառավարությունն իրենց բնակարանով կապահովի:

 

Բնակիչները պարբերաբար կառավարության մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Լենուղի գյուղի բնակիչներն առաջին անգամ էին եկել Կառավարության շենքի մոտ: Նրանք բավական վրդովված էին: Եղանակային վատ պայմանները լցրել են նրանց համբերության բաժակը: Վթարային շենքում բնակվելն անհնար է: Անձրևները, ձյունը լցվում է տները, երեխաները գիշերները խոնավությունից ու արհեստական անձրևից չեն կարողանում քնել: 

 

Հանրակացարանի երեք շենքի 29 ընտանիքի բնակարաններով ապահովելու համար կառավարության կողմից հատկացվել էր 195 մլն դրամ, սակայն ընդամենը 8 ընտանիք է ստացել բնակարան: Գյուղի բնակիչները մեղադրում են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ իրենց խաբելու համար: 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

 

Քրիստինա Աղալարյան