Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թ. աշնանը վաճառքի հանվեց մի տուն, որը նախկինում պատկանում էր ֆրանսիացի հայտնի դիզայներ Պիեռ Կարդենին: Կարդենը ձեռք է բերել այս տարօրինակ շինությունը մետ երեք տասնամյակ տարի առաջ: Վաճառքի մասին լուրը կքննարկվեր և որոշ ժամանակ անց կմոռացվեր, եթե չլիներ տան արտասովոր, ֆուտուրիստական արտաքին տեսքը և ոչ պակաս զարմանալի գինը: Պիեռ Կարդենի այս տունը համարվում է պատմության մեջ ամենաթանկարժեք անշարժ գույքը:
 
 

«Պղպջակների դղյակ» կոչվող այս կառույցը գտնվում է Ֆրանսիայի միջերկրածովյան ափին՝ Էվերեստ լեռան քարքարոտ լանջերին: Զարմանալի չէ, որ մեկ տարի շարունակ այս տան համար գնորդ չէր գտնվում, քանի որ գինն իրոք աներևակայելիորեն բարձր է:

 

Երբ տունը հանվեց վաճառքի, շատ ԶԼՄ-ներ միանգամից հայտարարեցին դրա գինը՝ 456 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ այս գումարը կբավականացնի Մոսկվայում 5840 մեկսենյականոց բնակարան գնելու համար:

 

Արտասովոր տունը կառուցվել է 1975-1989 թթ.՝ հունգարացի ճարտարապետ Անտի Լովագի կողմից:

 

 

Կարդենի «ամառանոցի» վաճառքով զբաղվում է Christie’s International Real Estate կազմակերպությունը: Ամսագրերի էջերում, որտեղ գրված է տան մասին, գին նշված չէ. հարկավոր չէ ժամանակից շուտ «վախեցնել» պոտենցիալ գնորդներին:

 

«Պղպջակների դղյակի» ընդհանուր տարածքը 8500 քմ է, իսկ հենց շենքը զբաղեցնում է 1200 քմ տարածք: Ներսում կան 10 ննջասենյակներ և շատ ու շատ այլ սենյակներ:

 

Բակում կան երեք լողավազաններ և ամֆիթատրոն, որտեղ տեղավորվում են 500 մարդիկ և որից տեսարան է բացվում դեպի ծովը: «Պղպջակների դղյակը» չորս կողմից շրջապատված է այգիներով:

 

2002 թ. MTV երաժշտական հեռուստաալիքը մեծ երեկույթ արեց այս տանը: 2015 թ. Christian Dior նորաձևության տունը ընտրեց Կարդենի տունը՝ իր հերթական մեծ ցուցադրությունն անցկացնելու համար: