ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Վերջին ընտրատեղամասերը փակվել են Ալյասկա նահանգում։

Վերջին տվյալներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հավաքել է 244 ձայն (48.2%), իսկ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն ( 47․2%):

 

Երևանի ժամանակով 10:58


Փենսիլվանիայում ստացած 20 ընտրիչի ձայներով, ընդհանուր 274 ձայնով, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: