Քիչ առաջ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում UNICEF-ը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նշանակեց UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպան:

 

UNICEF-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկելով՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

 

Հիշեցնենք, որ նախկինում UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպանն էր սիրված երգչուհի Ալլա Լևոնյանը: