Բաքուն երեկ Թեհրանին է փոխանցել ադրբեջանական բանտերում պահվող' Իրանի 33 քաղաքացու:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, մոտ ապագայում Իրանը ևս Ադրբեջանին կփոխանցի իրանական բանտերում պահվող ադրբեջանցի բանտարկյալների:

Ադրբեջանական բանտերում, ընդհանուր առմամբ, իրենց պատիժն են կրում Իրանի 200 քաղաքացի: Իսկ թե որքան է ադրեջանցի բանտարկյալների թիվն Իրանում, հայտնի չէ:

Կայքն ընդգծում է, որ բանտարկյալների փոխանակմանը նախորդել է Ադրբեջանի Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Մադաթ Գուլիևի և Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինի հանդիպումը: