«Գրանդ Հոլդինգն» այսօր հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունն առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:

 

«Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:

 

Սակայն, ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի: Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ:

 

Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով և ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով»,- ասված է «Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: