ԱԺ-ում շարունակվում են քառօրյա աշխատանքները: Ելույթներով հանդես են գալիս պատգամավորները: Պաշտպանական ոլորտի նկատմամբ անտարբերություն չէր կարող ցուցաբերել գեներալ Սեյրան Սարոյանը, ով, ի դեպ, այն հազվադեպ պատգամավորներից է, որոնք ելույթ են ունենում՝ առանց կարդալու: Այս անգամ էլ նա իր սրտի խոսքն ասաց առանց նախապես գրված տեքստի ու պատգամավորներին կոչ արեց հայտարարություններում մի քիչ զուսպ լինել:

 

«Երեկվանից քննարկում ու քվերակում ենք, բայց ոչ մի արդյունքի չենք հասնում: Ես իրոք մտածում էի, որ սա այն հարցն է, որ եթե բերենք ստեղ, առանց որևէ բառ խոսելու, պետք ա միասնական ընդունենք»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այսպիսի հարցեր, որոնք իսկապես ժողովրդի օգտին են, շատ քիչ են քննարկվում. «Իսկ մենք քննարկեցինք ամեն ինչ, բացի օրենքից, սաղին հիշեցինք, բացի օրենքից: Էլ՝ ով՝ ինչ տարավ բանակից, էլ՝ գող փիսո, քաչալ շուն…ամեն ինչ… թե ով տուշոնկա գողացավ, ով՝ ինչ կերավ բանակից…Թողեք Աստծուն… զինվորից հաց գողցողների երեխեքը կամ ղումարբազ են դառնում, կամ նառկոման, կամ էլ դատվում են, այնպես որ՝ թողեք Աստծո հույսին: Եթե ախպերը, քուրը բանակում չեն, մորքուրի տղեն հաստատ բանակում ա»,- ասաց նա:

 

Պատգամավորը շեշտեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ միասնական է հայ ազգը: «Ա՛յ մարդ, պետք ա պատերա՞զմ լինի, որ մենք միասնական լինենք, սաղս էլ գիտենք, որ քյասիբ պետություն ենք, եթե մենք չունենք, որտեղի՞ց տանք: Սաղ ասում են՝ գող-ավազակ… ենթադրենք, որ թալանում են, ուրեմն՝ ամոթ-աբուռ չունեն: Խոսում ենք պադրյադ բոլորի մասին, բայց չէ՞ որ այդ գեներալներից շատերը ծառայել են այս բանակին ու հենց ընենց չի, որ գեներալ են դառել: Հիմա պիտի ասեք, թե ձենս տաք տեղիցա դուրս գալիս ու հազար դրամն իմ համար փող չի… հա, փող չի, ու պատկերացրեք, որ մտել եք եկեղեցի ու հազար դրամի մոմ վառել: Ինչի՞ մասին է խոսքը, հլա փողը չհավաքված, քննարկում եք, թե ինչ պետքա լինի: Հանգի՛ստ, Սարգսյան Վիգենն այս փողերն իրա տուն չի տանելու, հարյուր հատ Վիգեն գա-գնա, էդ փողերը ոչ ոք չի տանելու: Ամոթ է, էսի սաղ ազերբեջանցիք նայում են... Ասում ենք՝ հզոր բանակ ունենք, բայց ինչ ցեխ ասես չշպրտեցինք: Օբշի գեներալներին սաղին սարքեցինք գող ու ավազակ: Մեզի չի սազում»,- հայտարարեց նա:

 

Նա նշեց, որ հայ ժողովրդի համար բանակը միշտ էլ կարևորագույն կառույցներից մեկն է եղել, որին հայ ժողովուրդը սիրել ու պահել է «էրեխու պես»: Պատգամավորը կոչ արեց այս հարցում ևս միանսական լինել ու քվեարկել նախագծի օգտին. «Սիրելի՛ ընկերներ, այս հարցում դիմություն-ընդդիմություն չկա: Նախարարը հստակ ասում է, որ այս «հոգաբարձուների հիմնադիրը» նախատեսված է զոհվածի ընտանիքի, առաջին և երկրորդ հաշմանդամների համար, չի ասում՝ թուղթ առնենք կամ չգիտեմ ինչ, էս մարդն է՛լ ինչ ասի, որ հասկանանք, ծեմ բոլի, որ ինքն էդ նախարարը չի: Ինչի՞ սարքեցիք հայոց պատմություն… էդ ֆեյսբուքների մեջն ինչ ասես գրեցիք… էս ժողովուրդը ե՞րբ պետք ա հասկանա, որ ինքն ա իրան պահելու…. մեր հույսը մենք պետք է մեր վրա դնենք: Խնդրանք. պետք ա միասնական լինենք: Երեկվանից էս նախարարին նույն հարցը հարյուր ձև տվեցին, բայց լավ էլ կռուտիտ եղավ»,- ասաց նա: Այնուհետ դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ ասաց. «Մոլոդեց, քու չարը տանեմ, ընենց լավ գիտես էս օրենքը, որ լավ էլ պատասխանում ես, կռուտիտ լինում: Հալալա, լավ տիրապետում ես օրենքին»,- եզրափակեց նա: