Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ-ում Պաշտպանության ոլորտում զինծառայողների կյանքին ու առողջությանը հասցված վնասի փոխհատուցման որոշման նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ պատգամավոր Սեյրան Սարոյանը (Խմբ.- «Մոլոդե՛ց, քու չա՛րը տանեմ, ընենց լավ գիտես էս օրենքը, որ լավ էլ կռուտիտ ես լինում». Սեյրան Սարոյանը՝ Պաշտպանության նախարարին):

 

Պատգամավորի ելույթից հետո դահլիճը ծափահարություններով ողողվեց, ինչին հաջորդեց Գալուստ Սահակյանի ռեպլիկը. «Ճիշտն էդպես պետք է լիներ»: Հետո ԱԺ նախագահը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց պատգամավոր Ստեփանյանին:

 

Ռեպլիկից զերծ չմնաց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքից Ստեփան Մարգարյանը նեղսրտելու տեղ ունի. «Սեյրանից հետո, ոնց որ՝ Պելեից հետո ֆուտբոլ խաղան»,- ասաց Շարմազանովը՝ ցուցամատը հպարտորեն վեր հանելով: