ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում բերման է ենթարկվել 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերեցին Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արսեն Ալոյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: